Մենք սովորում ենք.
ապահովում նորարարություն.
գրանցում աճ.
Որակին և համագործակցությանը նվիրված մեր թիմը՝ բաղկացած ավելի քան 240 հոգուց, իր առաքելությունն է համարում բարելավել ոլորտը և աշխարհը։ Միացե՜ք մեզ, որպեսզի կերտենք ավելի համեղ աշխարհ:
Աշխատանքի հնարավորություն
Վարորդ-առաքիչներ
ՀՀ, ք․ Երևան, 0026, Արշակունյաց պող. 25/1
Nov 21, 2025
«ՄեգաՖուդ» Ընկերությանն անհրաժեշտ են վարորդ-առաքիչներ:
Պարտականություններ
- Ապրանքների առաքման գործընթացի պատշաճ իրականացում բեռնատար մեքենաներով,
- Պահեստից ապրանքների բեռնման գործընթացի իրականացում,
- Վաճառակետերում ապրանքների հանձնման-ընդունման գործընթացի իրականացում՝ ըստ ամրագրված պատվերների ցուցակի,
- Կցված ավտոմեքենայի տեխնիկական վիճակի վերահսկում և պահպանում,
- Առաքվող ապրանքի անվտանգության և ապրանքային տեսքի պահպանում:
Պահանջներ
- Վարորդական իրավունք /B, C կարգ/,
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ առաքման ոլորտում,
- Միջին մասնագիտական կրթություն /բարձրագույն կրթությունը կդիտարկվի որպես առավելություն/,
- Հաղորդակցման հմտություններ,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին։
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) hr@megafood.am հասցեին կամ զանգահարել 055-200-144։