zha

«Սլադկի Օրեշեկ» հրուշակեղենի ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին, որն իր գործունեության ընթացքում դարձել է տեղական քաղցրավենիքի շուկայի վառ ու դինամիկ զարգացող ձեռնարկություններից մեկը:

 Ընկերության արտադրանքը ներկայացված է հետևյալ տեսականիով.

  • Շոկոլադե կոնֆետ «Մարսիանկա»,
  • Շոկոլադապատ սուֆլե «Դրախտային ամպեր»,
  • Շոկոլադե մինի կոնֆետ «Շառլետ»:

 «Մարսիանկա» կոնֆետը նոր հայեցակարգային արտադրանք է, որը համաշխարհային շուկայում զարգացման մեծ հեռանկարներ ունի:

Այս կոնֆետն, իրոք, ոչ երկրային ու անհավանական շոկոլադե հաճույք է քաղցրավենիքի սիրահարի համար: Այն տարբերվում է իր նրբաճաշակ գնդաձև տեսքով՝ յուրահատուկ բազմաշերտ միջուկներով ու խրթխրթան հիմքով:

«Դրախտային ամպեր» կոնֆետն իրենից ներկայացնում է բազմազան միջուկներով, շոկոլադապատ նրբագույն սուֆլե, որը պատրաստվում է բնական սերուցքային կարագով ու բարձրորակ խտացրած կաթով: Այս ապրանքանիշը ներկայացված է հետևյալ հայտնի անուններով. «Լիմոնով», «Երեք շոկոլադ», «Սերուցքային» և «Շոկոլադե»: Նրանք առանձնանում են իրենց հաճելի բուրումնավետ ու նուրբ միջուկով:

Եվրոպական ոճով ու բազմազան ձևերով պատրաստված փաթեթներն այս կոնֆետները գրավիչ են դարձնում ոչ միայն մանրածախ առևտրի, այլ նաև HoReCa ոլորտի ու հասարակական սննդի կետերի համար: