Մեգաֆուդի մասին

«Մեգաֆուդ» ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին՝ որպես հրուշակեղեն և սննդամթերք ներկրող և մատակարարող ընկերություն: Արդեն 2002 թվականից սկսել է լայնորեն զարգացնել սեփական մատակարարման ցանցը՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում՝ զուգահեռ համագործակցելով նոր գործընկերների հետ և մեծացնելով սպառողին ներկայացվող ապրանքատեսակների քանակը:

Ապրանքաշրջանառությունը աճում է շատ արագ. 2017 թվականին ներմուծման ծավալը կազմել է 7000 տոննա:

«Մեգաֆուդ» ընկերությունը, համատեղելով իր գիտելիքներն ու փորձը գնումների եւ իրացման ոլորտում, տարիների ընթացքում դարձել է հրուշակեղենի եւ սպառողական ապրանքների ներկրման առաջատար մատակարար: Հանդիսանում է ավելի քան 30 ապրանքանիշների ներկայացուցիչը Հայաստանում:

Ընկերության հաջողությունը պայմանավորված է հետևյալ գործոններով.

• Հայաստան Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի տարածքում անընդհատ աճող բաշխիչ ցանցի առկայություն (շուրջ 3500 վաճառակետ),
• մեծածախ վաճառակետերի սեփական ցանց,
• սեփական բաշխման կենտրոն 4500 քմ տարածքով,
• խոշոր տրանսպորտային պարկը բաղկացած է 1.5-5 տոննա տարողությամբ 50 բեռնատար մեքենաներից,
• յուրաքանչյուր ապրանքի/կատեգորիայի համար առանձնացված վաճառքի եւ վերահսկող անձնակազմ/թիմ,
• շուրջ 250 աշխատակիցներից կազմված մեծ ու նվիրված թիմ:

 Առաքելությունը եւ ռազմավարությունը

• Միայն բարձրորակ սննդամթերքի ներմուծում,
• Բաշխման ծածկույթի եւ արդյունավետության պարբերաբար ընդլայնում,
• Արտասահմանյան եւ տեղական գործընկերների հետ երկարաժամկետ հարաբերությունների հաստատում: