ԱՇԽԱՏԱՆՔ

Մեգաֆուդ ընկերության հաջողության գրավականն է նաև 270-ից ավել աշխատակիցներով կազմված մեծ ու նվիրված թիմը:

Դու նույնպես կարող ես դառնալ Մեգաֆուդի թիմի անդամ, եթե

  • ցանկանում ես, որ քո աշխատանքն էլ առնչվի քաղցրավենիքի և այլ համեղ սննդամթերքի հետ,
  • քո ունակությունները համապատասխանում են Մեգաֆուդում աշխատելու պահանջներին:

Թափուր աշխատատեղերին ծանոթացիր ստորև ցանկում:

Գտա՞ր քո նախընտրելին, ուրեմն ուղարկի՛ր քո ինքնակենսագրականը hr@megafood.am հասցեին:

Ուսումնասիրվում են բոլոր դիմումները, իսկ լավագույններն՝ անցնում աշխատանքի:

Կրտսեր ֆինանսական վերլուծաբան

Աշխատանքի նկարագիր.

  • Դրամական միջոցների հոսքերի ծրագրային ձևակերպումներ (բանկային քաղվածք),
  • Փոխանցումների հիման վրա 1C ծրագրում դեբիտորական պարտքերի գանձումների իրականացում՝ ըստ մենեջերների, գնորդների և հ/ա-երի,
  • Ներմուծման փաստաթղթերի ստուգում և ձևակերպումներ ծրագրում,
  • Գույքագրման փաստաթղթերի հավաքագրում, ամրագրվող ապրանքի և ապրանքանյութական արժեքի առանձնացում ըստ ստորաբաժանումների և աշխատակիցների, գույքի հանձնման-ընդունման և դուրսգրման փաստաթղթերի ստուգում և հավաքագրում,
  • Պաշարների և նյութերի ամսական ծախսագրումներ ըստ առանձին ստորաբաժանումների,
  • Այլ հանձնարարված աշխատանքների կատարում

 

Պահանջներ.

  • Բարձրագույն կրթություն՝ հաշվապահի/ֆինանսիստի/տնտեսագետի մասնագիտությամբ
  • Հայերենի, ռուսերենի գերազանց իմացություն
  • Պատասխանատվության զգացում և ուշադրություն
  • Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ
  • Վերջնաժամկետների պահպանում
  • Վերլուծական հմտություններ
  • Հաշվապահական հաշվառման ստանդարտների և հարկային օրենսդրության,

իմացություն

  • Փորձը համապատասխան ոլորտում կդիտարկվի որպես առավելություն

MS Office գերազանց իմացություն, e-invoiceing, Excel և  1C կատարյալ իմացություն

Դիմելու կարգ

           Բոլոր հետաքրքրված և նշված պահանջներին համապատասխանող թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ինքնակենսագրականները, 3*4 լուսանկարով, hr@megafood.am էլեկտրոնային  հասցեին , ոչ ուշ քան 24.08.2018թ. Խնդրում ենք  նամակի վերնագրում նշել պաշտոնի անունը ՝  «Կրտսեր  ֆինանսական վերլուծաբան », և տեղեկացնում, որ միայն ընտրված թեկնածուների հետ է կապ հաստատվելու: