zha

Վերջին տարիներին «Մլեկովիտա»-ն դարձել է կաթի վերամշակման եւ կաթնամթերքի վաճառքի ծավալով լեհական կաթնամթերքի խոշորագույն ընկերություն: Հանդիսանում է լեհական կաթնամթերքի շուկայում առաջատարն ու համարվում է ամենաարժեքավոր արտադրական բրենդերից մեկը:

«Մլեկովիտա»-ն հպարտանում է իր արտադրանքների լայն տեսականիով, որոնց թիվն անցնում է 500-ը: Արտադրական պրոցեսները, հումքի վերամշակումից մինչև բաշխում և վաճառք, իրականացվում է Մլեկովիտա ընկերության կողմից ներդրված կառավարման համակարգի միջոցով (FSSC 22000 (համարժեք է BRC և IFS), ISO 9001, ISO 14001):

Որպես կաթնամթերքի արտադրության առաջատար ընկերություն նա լայնածավալ գործունեություն է ծավալում կաթի եւ կաթնամթերքի սպառման մակարդակը բարձրացնելու համար, որը ներառում է ոչ միայն «Մլեկովիտա» ընկերության արտադրանքների ու ապրանքանիշի հանրահայտությունը բարձրացնելու համար իրականացվող ակտիվ մարքեթինգային քարոզարշավները: Ամեն տարի նա «Կաթնամթերքի համաշխարհային օրը Լեհաստանում» խորագրի ներքո կազմակերպում է տարբեր ցուցահանդեսներ ու մշակութային միջոցառումներ:

Նա գիտի, թե ինչ է նշանակում լինել N1…