zha

«Ժիտոմիր» հրուշակեղենի գործարանը ուկրաինական քաղցրավենիքի շուկայում լավագույն հնգյակի մեջ է: Այս ձեռնարկությունը հիմնադրվել է 1944 թվականին:

«ԺԼ» հրուշակեղենի գործարանը հրուշակեղենի շուկայում հայտնի է որպես տարիների փորձ ունեցող նորարարական ընկերություն, որը դինամիկ աճում է և հետևում ժամանակակից բոլոր տենդենցներին: «ԺԼ»-ն ակտիվորեն ընդլայնում է իր արտադրական հզորությունները, որոնք այժմ կազմում են 1 տարում 80 հազար տոննա: Ներկայումս ձեռնարկությունում աշխատում է շուրջ 1800 աշխատակից: 7 արտադրամասերը 28 հոսքագծով արտադրում են տուփով կոնֆետներ, շոկոլադե բատոններ, ջնարակապատ ու ոչ ջնարակապատ կոնֆետներ, վաֆլե կոնֆետներ, թխվածքաբլիթներ, յոգուրտային դեսերտներ, առանց շաքարի արտադրանքներ և այլն:

Արտադրատեսակների որակը հավաստագրված է «Որակի կառավարման համակարգի» ISO 9001:2008 և «Պարենային ապրանքների անվտանգության կառավարման համակարգի» ISO 22 000:2005 սերտիֆիկատներով:

Մանկությունից ծանոթ քաղցրավենիք