zha

«Ռոշեն» հրուշակեղենի ընկերությունը հանդիսանում է աշխարհի խոշորագույն քաղցրավենիք արտադրողներից մեկը:

Հիմնադրվել է 1996 թվականին Ուկրանիայում: Այսօր «Ռոշեն»-ը գտնվում է հրուշակեղենի արդյունաբերության աշխարհի վարկանիշային աղյուսակում (Candy Industry Top 100) լավագույն քսան արտադրողների ցանկում:

Ընկերությունն արտադրում է շուրջ 320 տեսակի բարձրակարգ ապրանքատեսակ (շոկոլադ, ժելե, կարամել, թխվածքաբլիթներ, վաֆլի, տորթեր և այլն):

«Ռոշեն»-ի արտադրանքը հավաստագրված է որակի միջազգային և սննդի անվտանգության ISO 22000:2005 ստանդարտների պահանջներին համապատասխան: «Ռոշեն» ընկերության ձեռնարկություններում կիրառվում է որակի կառավարման համակարգ, որը համապատասխանում է ISO 9001:2000 պահանջներին, և ընկերության յուրաքանչյուր գործարան ունի «Համապատասխանության վկայական»:

Ընկերության արտադրական ծավալները հասնում են տարեկան 450 հազար տոննայի և ներկայացված են ԱՊՀ-ի երկրներում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում, Իսրայելում եւ այլուր:

Որակի քաղցր խորհրդանիշ