zha

2011 թվականին հիմնադրված «Միշկինո» հրուշակեղենի գործարանը ռուսական նորարարական ընկերություն է, որը զբաղվում է հետևյալ քաղցրավենիքների արտադրմամբ. արևածաղկի սերմի ու գետնանուշի հալվա, արևածաղկի սերմի, գետնանուշի ու քնջութի կոզինախ, արևածաղկի սերմի ու գետնանուշի հիմքի վրա պատրաստված շոկոլադապատ քաղցրավենիքների լայն տեսականի:

Այժմ «Միշկինո» հրուշակեղենի գործարանը Ռուսաստանում արևելյան քաղցրավենիքների ամենախոշոր արտադրողն է, որ տարեկան արտադրում է 60 հազար տոննա  քաղցրավենիք: Ձեռնարկության որակի կառավարման համակարգը հավաստագրված է միջազգային ԳՕՍՏ Ռ ISO 22000-2007 (ISO 22000-2005) ստանդարտներով և համապատասխանում է «Անվտանգ սննդամթերքի մասին» ՏՍ 021/2011 տեխնիկական կանոնակարգերին:

Ընկերության բրենդերի պորտֆելի մեջ իր յուրահատուկ տեղն է զբաղեցնում  ընտանեկան արժեքների ջատագով «Միշկինոյի Երջանկություն» բրենդը:

«Միշկինոյի երջանկություն. ակնհայտ է, որ այն գոյություն ունի»: