zha

1988 թվականին ԽՍՀՄ-ը մատակարարման պայմանագիր կնքեց «Ալֆա-Լավալ» (Շվեդիա) ընկերության 20 գործարանների հետ`ձեթի վերամշակման և մարգարինի արտադրության նպատակով: 2004 թվականի ապրիլի 15-ին թողարկվեց արևածաղկի ձեթի առաջին ապրանքային խմբաքանակը, որը համապատասխանում էր բոլոր միջազգային ստանդարտներին: Առաջին «Լասկա» մայոնեզի արտադրությունը սկսվեց 2003 թվականի սեպտեմբերին, իսկ 2004 թվականի նոյեմբերին թողարկվեց «Միստր Ռիկո» ապրանքանիշը: 2006 թվականի մարտին վաճառքի դուրս եկավ հովանոցային ապրանքանշանի կետչուպ «Միստր Ռիկոն»:

2011 թվականին հոկտեմբերի 12-ին շահագործման հանձնվեց «Նեֆիս Բիոպրոդուկտ» ԲԲԸ-ի մայոնեզի, կետչուպի, սոուսների արտադրության և փաթեթավորման գործարանը, որը Եվրոպայում սոուսների արտադրության ամբողջական ցիկլի ամենամեծ գործարանն է` 26 000 ք/մ մակերեսով, տարեկան 187.000 տոննա պատրաստի արտադրանքի թողարկման հզորությամբ: Ընկերությունը կատարում է յուրահատուկ ՊԷՏ փաթեթավորում, որի նախադեպը դեռևս չի եղել Ռուսաստանում:

«Նեֆիս Բիոպրոդուկտ» ընկերությունը հայկական շուկայում ներկայացված է «Միստր Ռիկո», «Միլադորա» և «Լասկա» բրենդերով:

Միայն լավագույնը «Միստր Ռիկո»-ից: